երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայկական խաչմերուկը» վերաձևակերպել ենք, կա տարբերանշան, որը կհրապարակվի. Փաշինյան

«Հայկական խաչմերուկը» վերաձևակերպել ենք, կա տարբերանշան, որը կհրապարակվի. Փաշինյան

Մենք հրատարակության ենք ուղարկել մի անգլերեն բրոշյուր, որը կոչվում է  «Խաղաղության խաչմերուկ», որտեղ արտահայտված են մեր պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգի մասին։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ նյութի վերաբերյալ նաև տեսանյութ կլինի՝ հոլովակ, որպեսզի այն շփոթը, որն այս ամբիոնից խոսել եմ  կապված միջանցք եզրույթի հետ պարզաբանվի։

Մենք այդ նյութի մեջ ներկայացնում ենք հնարավոր երթուղիները, առաջարկները և դա ընկալում ենք որպես տարածաշրջանային նախագիծ»,- մանրամասնեց նա։

  • Կիսվել: