երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայկական բանակի արդիականացում․ «Հայաստանի Հանրապետություն»

Հայկական բանակի արդիականացում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանում այսօր մեկնարկում են հերթական թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական հատուկ զորավարժությունները։ Եռօրյա զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի կապի զորքերի զինծառայողները։ Ադրբեջանի ՊՆ տեղեկացմամբ՝ զորավարժության ժամանակ օգտագործվելու են կապի ժամանակակից միջոցներ եւ կառավարման ավտոմատացված համակարգեր։ Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ավելի հաճախակի են դարձել երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժությունները։ Ռազմական համագործակցության նման հաճախականությունն ու բազմաբնույթ լինելը կարելի է մեկնաբանել առնվազն երկու հանգամանքով։

Եթե նախկինում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները կարող էին դիտարկվել որպես զուտ ուժի ցուցադրություն կամ զինված ուժերի մարտունակության բարձրացման հերթական հնարավորություն, ապա ընդհանուր զարգացումների համատեքստում, հատկապես Արցախում լայնածավալ ռազմական գործողություններից հետո խիստ հաճախակի իրականացվող զորավարժությունները լավատեսության հիմքեր չեն տալիս ապագայի համար...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: