Հայկ Մամիջանյանը կոչ է արել օգոստոսի 7-ին լինել դատարանի մոտ ու աջակցել կաթողիկոսին և ՀԱԵ-ին (տեսանյութ)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 16:00-ին, ներկա է լինելու Էջմիածնի դատարանի մոտ, որտեղ նշանակված է Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը։
Մամիջանյանի խոսքով՝ տեղի ունեցողը ազգային ամոթ է, և դրա պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանինն է։
«Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես են Վեհափառ հայրապետն ու եպիսկոպոսները մտնելու դատարան, որտեղ դատավորը նրանց դիմելու է ամենայն հավանականությամբ՝ աշխարհիկ անուններով, հրահանգելու է՝ «նստեք», «կանգնեք»։ Սա մի պատկեր է, որը չեմ կարող նույնիսկ պատկերացնել»,- ասել է նա։
Մամիջանյանը կոչ է արել օգոստոսի 7-ին լինել դատարանի մոտ՝ աջակցություն ու հարգանք հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։



