հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայկ Կոնջորյանն ու ԵՄ-ում Կանադայի հատուկ բանագնացը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը

Հայկ Կոնջորյանն ու ԵՄ-ում Կանադայի հատուկ բանագնացը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը

Փետրվարի 28-ի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային Ժողովում ընդունել է Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և, այս համատեքստում, հայ-կանադական համագործակցության հեռանկարները:

Կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության ոլորտում աշխատանքները և միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցությունը:

Քննարկվել են Ազգային Ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները:

  • Կիսվել: