հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հային ոչինչ չի սպառնում, հայը կա ու կշատանա, բայց Հայաստանին սպառնում է․ Փաշինյան

Հային ոչինչ չի սպառնում, հայը կա ու կշատանա, բայց Հայաստանին սպառնում է․ Փաշինյան

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհակարգը փլուզվում է և մենք պետք է բավարար ճկունություն ունենանք, որ կարողանանք մեր պատականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանենք։ Այս մասին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ համոզմամբ՝ հային ընդհնարապես ոչ մի բան չի սպառնում, որովհետև հայը կա, եղել է ու կշատանա, բայց Հայաստան պետությանը սպառնում է։ Հայկական ներուժը պետք է գերենացվի մեր պետությունը ուժեղացնելու ուղղությամբ, բյուջեն պետք է տասնապատկվի, ՀՆԱ-ն, քաղաքական, տնտեսական, ռազմական կարողությունները պետք է ավելանան, բայց որպեսզի դա տեղի ուեննա, մենք պետք է հասկանանք աշխարհի կանոններն ու ապրենք այդ կանոններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: