հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակություն՝ Նախիջևանում․ Արման Աբովյանի առաջարկը

Հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակություն՝ Նախիջևանում․ Արման Աբովյանի առաջարկը

Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն որոշակի պարզաբանումներ է տվել, սակայն բանակցությունների այս փուլն ավելի շատ հարցեր առաջացրեց։ ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին հայտնեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

Աբովյանն ասաց, որ հասկանում է դիվանագիտական լռության մասին, սակայն արտասահմանյան մամուլում քննարկվում են «համատեղ բնակության» պրոյեկտի մասին խոսակցություններ։ Ըստ այդմ՝ հայերն ու ադրբեջանցիները պետք է համատեղ բնակվեն։

Պատգամավորն ասաց, որ ինքը դեմ է նման մեթոդին, որովհետև դա լավ բանի չի բերի․ նվազագույնը լարվածություն կստեղծի։

«Այս տիպի յուրաքանչյուր գործողություն հնարավոր է միայն [այն ժամանակ], երբ Ադրբեջանի Հանրապետությունը կընդունի Արցախի Հանրապետության լիարժեք անկախությունը։ Դրանից հետո ինչի մասին ուզում են, թող բանակցեն», – ասաց Աբովյանը։

Նա ասաց, որ եթե արտասահմանյան գործընկերները նման ծրագիր են ուզում, ապա ինքն առաջարկում է հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակության ծրագիր իրականացնել Նախիջևանում։

  • Կիսվել: