ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Հայաստանը յուրահատկություններ ունի. ՀԱՊԿ-ի անդամ լինելով Ֆրանսիայից զենք է գնում. ԱԽ քարտուղար

Հայաստանը յուրահատկություններ ունի. ՀԱՊԿ-ի անդամ լինելով Ֆրանսիայից զենք է գնում. ԱԽ քարտուղար

Մենք 2018-ից շատ առաջընթաց ենք գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, բայց այս պահին տեսնում ենք, որ որոշակի չափով առաջընթաց գրանցելու համար հավելյալ ջանքեր են պետք: Այս մասին այսօր «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«ԱԽ գրասենյակը հետեւում է ավելի քան 24 զեկույցների, այդ զեկույցներում բարձրացվող բոլոր խնդիրները մեր օրակարգում են՝ կլինի ռազմավարության, օրենքի, քաղաքականության մակարդակով: Այսինքն գրեթե չկա մի հարց, որը միջազգային զեկույցներում արծարծվում է եւ դա ՀՀ կառավարության օրակարգում չէ: Խնդիրը երբեմն դրանց իմպլեմենտացիան է: Այստեղ է, որ մենք պետք է հավելյալ ջանք գործադրենք:

Հայաստանը յուրահատկություններ ունի. Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ լինելով Ֆրանսիայից զենք է գնում, դիմել է Եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու համար: Այս առումով մենք շարունակում ենք առաջ շարժվել։ Ես համոզված եմ, որ Հայաստանի հնարավորությունները շատ մեծ են եւ մենք կարող ենք այդ հնարավորություններն օգտագործելով առաջ շարժվել»,- ընդգծեց ԱԽ քարտուղարը:

  • Կիսվել: