չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հայաստանը շարունակում է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ. Փաշինյանը` Մյունխենում

Հայաստանը շարունակում է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ. Փաշինյանը` Մյունխենում

Հայաստանը շարունակում է մի շարք հարցերի շուրջ աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ։ Այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք թուլացել է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վրա։
 
«Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված մի շարք հարցեր ունեինք, դրանք մենք բազմից բարձրաձայնել ենք։ Այդ հարցերը հիմա էլ մնում են, բայց մենք աշխատում ենք դրանց լուծման ուղղությամբ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 

  • Կիսվել: