ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը Ռուսաստանի հետ փոխգործակցություն է ակնկալում Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային առաքելություն ուղարկելու հարցում․ Միրզոյան

Հայաստանը Ռուսաստանի հետ փոխգործակցություն է ակնկալում Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային առաքելություն ուղարկելու հարցում․ Միրզոյան

Հայաստանը Ռուսաստանի հետ փոխգործակցություն է ակնկալում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելու հարցում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։

Միրզոյանը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխման գործում ռուսական խաղաղապահ զորախմբի դերը կարևոր է։

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխավորման մեխանիզմների ապահովման և միջազգային մասնակցության անհրաժեշտությունը։

«Ցեղասպանության կանխարգելման համար պետք է միջազգային մասնակցություն լինի, պետք է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Այս հարցում մենք ռուսական կողմի հետ փոխգործակցության հույս ունենք»,– ընդգծեց նախարարը։

  • Կիսվել: