շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանը Մարգարայի կամրջով երկրորդ մարդասիրական օգնությունն է ուղարկել Թուրքիա

Հայաստանը Մարգարայի կամրջով երկրորդ մարդասիրական օգնությունն է ուղարկել Թուրքիա

Հայաստանը Մարգարայի կամրջով երկրորդ մարդասիրական օգնությունն է ուղարկել Թուրքիա։ Այս մասին Թվիթերում գրառում է կատարել  ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ–թուրքական սահմանը»,- գրել է  նա։

Հիշեցնենք՝ Հայաստանը հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Թուրքիա էր ուղարկել փետրվարի 11-ին։ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել էր, որ հայկական կողմը 100 տոննա օգնություն է ուղարկել Ադիյաման։

 

  • Կիսվել: