հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը դժվարին պահին բարեկամության ձեռք է մեկնել Թուրքիայի ժողովրդին. Չավուշօղլու

Հայաստանը դժվարին պահին բարեկամության ձեռք է մեկնել Թուրքիայի ժողովրդին. Չավուշօղլու

Հայաստանը համերաշխություն հայտնեց և բարեկամության ձեռք մեկնեց Թուրքիայի ժողովրդին ավերիչ երկրաշարժերի հետևանքների ժամանակ, ինչի համար մենք երախտապարտ ենք Երևանին։

Այս մասին չորեքշաբթի Անկարայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանից ժամանած փրկարարների աշխատանքը, որոնց հաջողվել է փլատակների տակից փրկել նաեւ թուրք բնակիչների։

Հայաստանի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ, գտնվելով Թուրքիայում այս դժվարին ժամանակաշրջանում, «ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել ձեզ հետ խաղաղություն կառուցելու իմ երկրի պատրաստակամության մասին»։

  • Կիսվել: