Հայաստանը չի դադարում լինել Ռուսաստանի դաշնակիցը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը չի դադարում լինել Ռուսաստանի դաշնակիցը, Մոսկվան պատրաստ է հումանիտար խնդիրների լուծման համար օգնություն ցուցաբերել:
Պուտինն այս մասին ասել է «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի նիստում. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
՛՛Մենք, իհարկե, պատրաստ ենք տրամադրել: Հայաստանը չի դադարում լինել մեր դաշնակիցը, եթե այնտեղ կան հումանիտար խնդիրներ, իսկ դրանք կան, մենք իհարկե պատրաստ ենք և կքննարկենք դրանք։ Եվ մենք, իհարկե, պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այդ մարդկանց՛՛,-ասել է ՌԴ նախագահը:



