շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հոկտեմբերի 19-ին հարց եմ տվել Փաշինյանին, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 19-ը ձեզ ի՞նչ է առաջարկվել, ինքը բոլորի մոտ ասաց՝ 5+2 տարբերակը. Շարմազանով

Հոկտեմբերի 19-ին հարց եմ տվել Փաշինյանին, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 19-ը ձեզ ի՞նչ է առաջարկվել, ինքը բոլորի մոտ ասաց՝ 5+2 տարբերակը. Շարմազանով

Ինչքան էլ Հայաստանի որևէ իշխանություն խաղաղասեր լինի, թրքասեր լինի, Թուրքիան և Ադրբեջանը ունեն պանթուրքիզմի ծրագիր, մենք խանգարում ենք, իսկ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է հենց նրանց շահը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակի խոսքով՝ Հայաստանում տեղի է ունենում հայկականության դեմ պատերազմ։

Շարմազանովը անբարոյականություն է որակում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե տղաները զոհվեցին, որ Ալիևին ասենք՝ Արցախի հարցը լուծված չէ․

«Էրդողանի ու Ալիևի շահերը սպասարկող անձին դիմավորում են աղուհացով»։

Շարմազանովը հիշեցնում է՝ հուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է որ ՍՈՒ30-ը մարտական խոցում է կատարել, մինչդեռ այսօր ասում է՝ հրթիռները չհասցնեց ձեռք բերել։

Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքին և ՀՀԿ-ի թողած ժառանգությանը, Շարմազանովն ասում է․

«Հոկտեմբերի 19-ին ուղիղ հարց եմ տվել՝ պարոն Փաշինյա՛ն, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 19-ը ձեզ ի՞նչ է առաջարկվել, ինքը բոլորի մոտ ասաց՝ առաջարկվել է՝ 5+2-ը, բա էտ Շուշին, Հադրութը որտեղի՞ց բուսնեցին»։

  • Կիսվել: