երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել է Վահե Էնֆիաջյանի ու Միքայել Մելքումյանի հետ

Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել է Վահե Էնֆիաջյանի ու Միքայել Մելքումյանի հետ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսoր հանդիպել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ու ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ռուսաստանի՝ հայկական կողմին ցուցաբերած աջակցությանը վերաբերող հարցեր:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը նաև ներկայացրել են իրենց տեսլականը հայաստանյան ներքաղաքական օրակարգի որոշ հայեցակարգային հարցերի շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: