ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում կորոնավիրուսով վարակված  200 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին․ վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 200 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին․ վարչապետ

Հայաստանում շուրջ 200  կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ սպասում են հոսպիտալացման իրենց հերթն, սակայն առողջապահական համակարգը չի հասցնում նրանց սպասարկել։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ստեղծվախ իրավիճլը դժոխային որակելով։

«Մեր առողջապահական համակարգն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ  հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չեն հասցնում տեղավորել հիվանդանոցներում»,- ասաց վարչապետը։

Նա նաև հայտնեց, որ արդեն կա դեպք, երբ բժշկական օգնության ուշացման հետևանքով մահացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացի։ Ըստ վարչապետի ուշացման պատճառը երկակի է․ «Հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ  տեղեկատվության փոխանցումը առողջապահական համակարգին, ռեակցիան էլ եղել է ուշացումով, և դրա պատճառով մենք արձանագրել ենք այսպիսի առաջին մահը»։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 2 մահվան դեպք էլ արձանագրվել է  վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով պացիենտներին ընդհանուր բաժանմունքում տեղավորելու հետևանքով։

  • Կիսվել: