ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնես արտոնություններ ստանալ պետությունից․ Ա․ Բաբաջանյան

Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնես արտոնություններ ստանալ պետությունից․ Ա․ Բաբաջանյան

Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնես արտոնություններ ստանալ պետությունից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ բարձրաձայնում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Մեր պետության թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ հատկապես ազգային անվտանգության խնդիրը օլիգարխիան է և դրա կազմաքանդումը։ Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնես արտոնություններ ստանալ պետությունից։ Հայաստանում կա լայն իմաստով օլիգարխիա, որը շարունակում է պահպանել տնտեսական ակտիվի մեծ մասը և շարունակում է պահպանել երբեմն չափավոր, երբեմն անսահման ազդեցությունը իշխանության տարբեր ճյուղերի վրա, այդ թվում՝ դատական, որոշ առումներով՝ նաև քաղաքական, չխոսենք մամուլի և այլ ոլորտներում։

Օլիգարխիան չի կարող մի գիշերում վերանալ, բայց միամտաբար չի կարելի պնդել, որ Հայաստանում օլիգարխիան ջախջախված է։

Օլիգարխիան կազմաքանդելը շատ դժվար, բայց վստահաբար իրագործելի է»,- մասնավորապես, գրել է նա։

 

  • Կիսվել: