երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Հայաստանում չկա Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում չկա Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում չկա Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան։ Այս մասին այսօր Մեղրի քաղաքում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի  քարոզարշավի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի տարբերություն նախկինի, երբ ՍԴ անդամը պաշտոնավարում էր ցմահ, հիմա ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը դարձվել է 12 տարի։ Ի տարբերություն նախկինի՝ ՍԴ նախագահին ընտրում է ոչ թե ԱԺ-ն, այլ Սահմանադրական դատարանը՝ ՍԴ դատավորների մեջից։ ՍԴ նախագահի պաշտոնավարումը սահմանվում է 6 տարի, նախկին ցմահի փոխարեն։ Այս մոդելը ձևակերպվեց ՀՀ սահմանադրության մեջ, և այս Սահմանադրությունն այս պահին 100%-ով ուժի մեջ է»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ  ունենք Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան, բայց չունենք այդ նկարագրությանը համապատասխան Սահմանադրական դատարան։

  • Կիսվել: