չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Մեղրիում դիահերձարանի կառուցման աշխատանքներն առաջ են գնում. Ավանեսյան

Մեղրիում դիահերձարանի կառուցման աշխատանքներն առաջ են գնում. Ավանեսյան

Մեղրիում դիահերձարանի կառուցման աշխատանքներն առաջ են գնում, հողհատկացումն արդեն արվել է: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

՛՛Քանի որ բոլոր ստանդարտներին համապատասխան շինարարությունը որոշ ժամանակ կպահանջի, որպես միջանկյալ և կարճաժամկետ լուծում, օգոստոսից Մեղրիում, ինչպես նաև Վարդենիս և Ճամբարակ համայնքներում ներդրել ենք հատուկ ծառայություն, որը պետական պատվերի միջոցների շրջանակում կազմակերպում է դիակի տեղափոխումը, դիահերձումը և հետտեղափոխումը համայնք` թեթևացնելով մեր քաղաքացիների հոգսը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: