երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանն առայժմ չի բոյկոտում ռուսական հարթակները. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանն առայժմ չի բոյկոտում ռուսական հարթակները. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ Հայաստանը չի բոյկոտում ռուսական հարթակներում կազմակերպվող հանդիպումները։

Անդրանիկ Քոչարյանն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝  պատասխանելով, հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում ռուսական հարթակներում անցկացվող նիստերին։

«Ո՞վ ասաց, որ չենք մասնակցում։ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի վերջին նիստին մասնակցել են մեր պատգամավորները։ Այդ հարթակներում մեր ներկայությունը միշտ կա, որովհետև տվյալ պահին մենք ՀԱՊԿ անդամ ենք և այդ հարթակներում մեզ հետաքրքրող հարցերը ստանում են պարզաբանումներ»,- ասաց Քոչարյանը։

Ճշգրտող հարցին՝ ստացվում է, որ Հայաստանը չի՞ բոյկոտում ռուսական հարթակները, Քոչարյանը պատասխանեց․

«Իհարկե ոչ, առայժմ»։

  • Կիսվել: