ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ քայլեր և կառուցողական մոտեցում». Բայրամով

«Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ քայլեր և կառուցողական մոտեցում». Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ փոխադարձ ճանաչման և միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա, կծառայի ոչ միայն երկու երկրների շահերին, այլև կզարգացնի համագործակցության և առաջընթացի ներկայումս չօգտագործված ներուժը։ Այս մասին «3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափով առաջին նախարարական հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Մենք Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ քայլեր և կառուցողական մոտեցում՝ խաղաղության համաձայնագրի շրջանակներում հարցերն արագ լուծելու համար և հուսով ենք, որ այս բացառիկ հնարավորությունն այլևս բաց չի թողնվի»,-նշել է նա:

 

  • Կիսվել: