չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստանի ժողովրդավարությունն անցնում է ծանր փորձությունների միջով և սա ճշմարտություն է․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ժողովրդավարությունն անցնում է ծանր փորձությունների միջով և սա ճշմարտություն է․ Նիկոլ Փաշինյան

Տարածված խոսույթ է, որ ժողովրդավարական Հայաստանը անցնում է ծանր փորձությունների միջով, և սա ճշմարտություն է։

Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց նույնպիսի ճշմարտություն է այն, որ Հայաստանի ժողովրդավարությունն է անցնում ծանր փորձությունների միջով և այնուամենայնիվ մեծագույն ճշմարտությունն այն է, որ ժողովրդավարությունն է Հայաստանում անցնում ծանր փորձությունների միջով։ Ոչ միայն Հայաստանի ժողովրդավարությունը, այլ ժողովրդավարությունն ընդհանրապես, որովհետև ՀՀ-ում և աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձությւոններ առաջ են բերում հետևյալ հարցը՝ ի վիճակի՞ է արդյոք ժողովրդավարությունը ապահովել  անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն։

Բայց ես չեմ եկել այստեղ հարցնելու համար, այստեղ եկել եմ պատասխանելու ու իմ պատասխանը այո է, աներկբա։ Շատերն ասում են, որ Հայաստանը այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով, բայց պիտի ընդգծեմ իմ համոզմունքը, որ վերջին տարիների՝ իրեն բաժին հասած անխուսափելի փորձություննրից ՀՀ-ն պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»,-ասաց Փաշինյանը։

Վերջինը ընդգծեց, որ ասվածի վկայությունը 2020-2021թթ-ի իրադարձություններն էին։

«44-օրյա պատերազմի ավարտին հրադադարի մասին եռակողմ հայտարարության մասին հայտարարության ստարագրումից հետո, երբ ՀՀ-ի պետական ինստիտուտները  ծայրահեղական խմբերի գրոհների թիրախ դարձան, երբ հանրությունը պառակտված էր ու բորբոքված, ժողովրդավարական եղանակով ձևավորված  ինստիտուտները  ամուր մնացին պետականության պաշտպանության իրենց դիրքերում՝ միևնույն ժամանակ չխախտելով ժողովրդավարության որևէ սկզբունք։

Խոսքի և հավաքների ազատությունը այդ ծանր իրավիճակում  Հայաստանում չսահմանափակվեց, անհամաչափ ուժի կիրառման դեպքեր չգրանցվեցին, օրենքի գերակայությունը չնսեմացվեց»,-   Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: