երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը հյուրընկալել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը հյուրընկալել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

2023 թվականի մարտի 15-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսյանի հետ, տեղեկացնում է Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների զբոսաշրջային ներուժի զարգացման ուղիները, զբոսաշրջային ընկերությունների համագործակցության խորացման ու համատեղ շրջագայությունների անցկացման հեռանկարները։

  • Կիսվել: