երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կիևում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին լքել է Ուկրաինան

Կիևում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին լքել է Ուկրաինան

Կիևում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին լքել է Ուկրաինան, Interpressnews-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։

Այլ Մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հանձնարարել էր Զաքարաշվիլիին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը և խորհրդակցել Թբիլիսիի հետ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։ Նա կոչ էր արել Սաակաշվիլիին տեղափոխել Կիև՝ «անհրաժեշտ բուժման և խնամքի համար»։ Վրաստանի ԱԳՆ-ն դեսպանի պահանջն անվանել է հարաբերությունների սրման ծայրահեղ ձև։

  • Կիսվել: