շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի վարչապետի կնոջ այցը Կիև վկայում է պաշտոնական Երևանի անբարյացակամ պահվածքի մասին. ՌԴ փոխարտգործնախարար

Հայաստանի վարչապետի կնոջ այցը Կիև վկայում է պաշտոնական Երևանի անբարյացակամ պահվածքի մասին. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսական կողմը միշտ եղել և մնում է հավատարիմ Հայաստանի հետ դաշնակցային և ռազմավարական գործընկերությանը, այն պայմանավորվածություններին, որոնք կան: Ռուս և հայ ժողովուրդների դարավոր սերտ կապերն անհրաժեշտ է պահպանել և ամրապնդել։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը:

«Եվ տհաճ է պաշտոնական Երևանից տեսնել քայլեր, որոնք, մեր կարծիքով, պայմանավորված են հստակ հակառակ տրամաբանությամբ, քան այն, ինչ ես ներկայացրի... Ինչ վերաբերում է ռուս-հայկական հարաբերություններին, ապա մենք միշտ ելել ենք նրանից, որ պաշտոնական մակարդակով բարդ հարցերը լուծելու ենք մասնագիտական, դիվանագիտական խողովակներով՝ առանց մեդիա դաշտ էմոցիոնալ արտանետումների։ Բայց, ցավոք, հայկական կողմից մենք տեսանք հանրային տիրույթում Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական հռետորաբանության ակտիվացում։

Չեմ ուզում այստեղ մեջբերել մեր բոլոր փաստարկները, որոնք վկայում են պաշտոնական Երևանի անբարյացակամ պահվածքի մասին։ Բայց միայն հիշեցնեմ այնպիսի քայլեր, ինչպիսին է ՀԱՊԿ-ի շրջանակում կրթական և ուսումնական գործունեությունից հրաժարվելու ֆոնին հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը։ Այնպիսի հանդուգն քայլերի մասին, ինչպիսիք են Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Կիև կատարած այցը և Զելենսկու հետ շփումը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ պարոն Սիմոնյանի և ուկրաինացի գործընկեր Ստեֆանչուկի հետ նրա շփումը։ Վերջին շրջանում Երևան հաճախ են այցելում տարբեր տեսակի հյուրեր Եվրոպայից, որոնք Երևանն օգտագործում են որպես հարթակ տարբեր տեսակի հակառուսական հայտարարությունների համար։ Եվ այնուամենայնիվ, մենք մեծ հույս ունենք, որ Երևանը համարժեք կգնահատի ռուս-հայկական գործընկերության կարևորությունը։ Եվ դրանք բխելու են առաջին հերթին այն ամուր, դարավոր կապերից, որոնք միավորում են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին», - ասել է Գալուզինը։

  • Կիսվել: