երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետները Թբիլիսիում կմասնակցեն համաժողովի

Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետները Թբիլիսիում կմասնակցեն համաժողովի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհի 4-րդ միջազգային համաժողովին։

 Համաժողովի պաշտոնական կայքում հրապարակել է օրակարգը, որի համաձայն՝ հոկտեմբերի 26-ին բացման խոսքով հանդես կգա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո բացման խոսք կունենան նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ռոբերտա Կասալին։

  • Կիսվել: