հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի տնտեսական ցուցանիշները շարունակում են սրընթաց անկում ապրել. Մարուքյան

Հայաստանի տնտեսական ցուցանիշները շարունակում են սրընթաց անկում ապրել. Մարուքյան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաճարակի տարածման հետևանքով ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները շարունակում են սրընթաց անկում ապրել և, ըստ մասնագետների կանխատեսումների, դեռ ավելի են ընկնելու, միաժամանակ հայտնի չէ, թե հատկապես ընթացիկ տարում որքան կկազմի պետական բյուջեի պակասուրդը՝ ա ռ ա ջ ա ր կ ե լ ե մ քաղաքական, վարչական, հայեցողական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների (այսպես կոչված «30%-ների») ֆոնդի միջոցները հաջորդ ամսվանից ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին։ Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյնաը։

Նա նշել է, որ Կառավարության պատասխանն ստանալուն պես այն կհրապարակի։

  • Կիսվել: