ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի պատասխանը Էրդողանի հնչեցրած կեղծիքներին․ «Հայաստանի Հանրապետություն»

Հայաստանի պատասխանը Էրդողանի հնչեցրած կեղծիքներին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան երրորդ պատերազմում Թուրքիայի ունեցած որոշիչ ներգրավվածությանը մեր պատասխանելու միակ գործուն միջոցը, թերեւս, Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման արգելքն է: Ծանր տնտեսական վիճակում գտնվող Անկարայի դեմ սա միակ գործուն պատասխանն է Արցախի ժողովրդի դեմ վերջինիս կատարած պատերազմական հանցագործություններին:

Հայաստանի այս քայլը պատասխանն է թուրքական ագրեսիվ քաղաքականությանը, որի թիրախում էին հայտնվել հայկական երկու պետությունները: Մյուս կողմից էլ սա արձագանքն է Էրդողանի տարածած այն ստի, թե արցախյան երրորդ պատերազմի ելքն ապահովել է բացառապես Ադրբեջանը, եւ Թուրքիան որեւէ մասնակցություն չի ունեցել դրանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: