երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի խաղաղության ապագան երկու տարբեր ճանապարհային քարտեզների արանքում է. Սեյրան Օհանյան

Հայաստանի խաղաղության ապագան երկու տարբեր ճանապարհային քարտեզների արանքում է. Սեյրան Օհանյան

Ակնհայտ է, որ Բրուսելյան հանդիպումը տեղի չի ունեցել, որովհետև Ադրբեջանի նախագահ Ալիևը չի ցանկացել մեկնել հանդիպման: Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Այն ինչ անհրաժեշտ էր ստանալու այս բանակցային գործընթացում և հատկապես Արևմուտքից, Ալիևը ստացել է, ինքը իրականացրել է բռնագաղթություն, էթնիկ զտումներ Արցախի հատվածում և այս փուլում ինքն իր նպատակին հասել և հետագա գործընթացներում կարծում եմ, որ ինքը շեշտը դնելու է Հայաստանի Հանարապետության հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, որի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի նկատմամբ ճնշումների շարունակականությունն է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ենթակառույցների ապաշրջափակման շրջանակներում»,- ասել է նա:

Նրա խոսքով տարբեր հարթակներում, տարբեր միջոցառումների ժամանակ, լինի դա եռակողմ հայտարարությունները, լինի Պռագայի հայտարարությունները այնուհետև Գրանադայի գործողությունները ցույց են տալիս, որ Արցախյան հակամարտության հարցը և Հայաստանի Հանրապետության խաղաղության ապագան երկու տարբեր ճանապարհային քարտեզների արանքում է հայտնվել և այս դիվանագիտական ծուղակը աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակներում Հայաստանը ուժային կենտրոնների բախաման ռազմադաշտ դարձնելն է, որից դուրս գալը չափազանց դժվար է լինելու:

  • Կիսվել: