երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա․ ԵՄ ներկայացուցիչ

Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա․ ԵՄ ներկայացուցիչ

Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսական արժեքների վրա հիմնված կառույց։ Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

«Եվրամիությունը չի նախատեսում նաև անդամ երկրների տարածքում վերապատրաստել հայ զինվորականներին»,-ասել է նա։

Խոսելով հայկական բանակին անզեն աջակցություն ցուցաբերելու հնարավորության մասին, Ստանոն ասել է, որ այս առնչությամբ դեռ կոնկրետ որոշում չի կայացվել։

  • Կիսվել: