հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ռուսական եւ իսրայելական շահերը համընկնում են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ռուսական եւ իսրայելական շահերը համընկնում են

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Դամասկոսի գլխավոր դաշնակիցը Մոսկվան է, որը, ճիշտ է, Սիրիայում շարժվում է սեփական հետաքրքրություններով: Ռուսաստանի համար ամենագլխավորը սեփական դիրքերն առանց որեւէ խոչընդոտի ամրացնելն է ինչպես Սիրիայում, այնպես էլ տարածաշրջանում: Այս իմաստով Սիրիան պետք է դառնա բազա կամ ցատկահարթակ: Եվ եթե Ասադը փորձի խանգարել ռուսական ազդեցության տարածմանը, ապա, այո, Ռուսաստանը կորոնի միջոցներ, որպեսզի, առանց կորցնելու դեմքը, փոխարինի նրան:

Տարածաշրջանում (եւ ոչ միայն) առաջխաղացման Ռուսաստանի ծրագրի բաղկացուցիչ մասը տպավորություն ստեղծելն է, որ Մոսկվան չի դավաճանում իր գործընկերներին: Այսպիսով՝ եթե Մոսկվան ակնկալում է, որ Ասադի հեռանալու դեպքում ԱՄՆ-ն կթուլացնի «Կեսարի օրենքը» կամ նույնիսկ կհանի այն (եւ դա կարելի է սպասել ԱՄՆ-ից), ապա կկանգնի երկընտրանքի առաջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: