երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բաքվի սպառնալիքի հասցեատերը նաեւ միջազգային հանրությունն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բաքվի սպառնալիքի հասցեատերը նաեւ միջազգային հանրությունն է

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանը, փաստացի սկսելով եւ իրականացնելով ռազմական գործողություններ Հայաստանի Հանրապետության դեմ, թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները, ինչպես նաեւ սպառնալով հարվածել Մեծամորի ատոմակայանին, ակնհայտորեն սպառնալիք է դարձել միջազգային անվտանգության եւ խաղաղության համար։ Դրանով խախտվում է ՄԱԿ- ի Կանոնադրության 2(4) հոդվածը, համաձայն որի պետությունները պետք է ձեռնպահ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ եւ/կամ ՄԱԿ-ի նպատակներին անհարիր որեւէ այլ ձեւով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից։

«Եթե որեւէ պետություն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ուժ է կիրառում եւ/կամ սպառնում է ուժ կիրառել, ապա դա պետք է ամբողջ միջազգային հանրության մտահոգությունն առաջացնի։ Հետեւաբար, յուրաքանչյուր պետություն իրավունք է ստանում համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի կանխի նման գործողությունների կատարումը, եւ պարտադիր չէ դա լինի այն պետությունը, որի դեմ ուղղված է»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։ Ուժի կիրառման կամ դրա արգելքի սկզբունքը միջազգային իրավունքի «jus cogens» սկզբունք է, եւ պետություններն ունեն «erga omnes» (լատիներեն՝ բոլորին առնչվող, համապարտադիր) պարտավորություն թույլ չտալու, որպեսզի այս սկզբունքը խախտվի...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: