հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Ինչպես զարգացնել գյուղատնտեսությունը...

«Հայաստանի Հանրապետություն»․ Ինչպես զարգացնել գյուղատնտեսությունը...

«Մենք  անընդհատ ասում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսությունը կարող է դառնալ ժամանակակից, բարգավաճող եւ դիվերսիֆիկացված տնտեսության առաջնային հիմնասյուներից մեկը։ Որ պետք է ունենանք կայուն զարգացող գյուղատնտեսություն։ Որ ավանդական փոքրածավալ արտադրությունից պետք է անցում  կատարել  դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած գյուղատնտեսության։ Որ…որ…

Բայց մոռանում ենք, որ իբրեւ առաջին քայլ գյուղացուն բահից բացի տեխնիկա էլ պետք է տանք: Ավելի ճիշտ՝ պայման, որ նա ձեռք բերի այդ տեխնիկան: Ու պետք է այնպես արվի, որ այդ պայմանները միայն խոշորին ձեռնտու չլինեն։ Այն պարզ տրամաբանությամբ, որ խոշորն այսպես թե այնպես հնարավորություն կունենա իր հարցերը լուծելու…

 

Այսօր մեր   տեխնիկական միջոցների  միջին սարքինության մակարդակը  շուրջ 82 տոկոս է։  Բայց նկատի ունենանք, որ տեխնիկայի 90-93 տոկոսը 1976-1991 թթ. ԽՍՀՄ արտադրության են՝ բարոյապես ու ֆիզիկապես մաշված: Այո, չենք ժխտում, վերջին տարիներին գյուղտեխնիկայի թարմացման ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվել են: Բայց դրանք առայժմ բավարար չեն:

Ինչ է արվելու վիճակը շտկելու ուղղությամբ, ինչ քայլեր է ձեռնարկելու էկոնոմիկայի նախարարությունը…»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: