ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը «կմեկուսանա»

«Հայաստանի Հանրապետություն»․ Բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը «կմեկուսանա»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Սպառողներից շատերն այսօր չգիտեն՝ կաթ, թթվասեր, պանիր են օգտագործու՞մ, թե կաթնային, թթվասերային կամ պանրային արտադրանք: Եվ ոչ այն պատճառով, որ նշում չկա, այլ՝ որ սպառողներից շատերն այդ նշումներին ուշադրություն չեն էլ դարձնում: Բացի այդ՝ տնտեսվարողների համար բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմաններ չեն ապահովվում. օրինակ, իրապես թթվասեր արտադրողը տուժում է, որովհետեւ սպառողը գնում է ավելի էժան թթվասերային արտադրանքը՝ այն թթվասեր կարծելով: Իսկ իբր թանկ թթվասեր արտադրողին «սեւ ցուցակ» է գցում՝ նրա որեւէ արտադրանքին չմոտենալով:

«ՀՀ»-ն այս խնդրին առիթով անդրադարձել է պատկան կառույցների ղեկավարների, մասնագետների հետ քննարկումներում. ինչ անել, երբ ընդհանրական առումով ունենք սպառողների մեծ զանգված, որ ընդհանրապես մակնշումներին չի նայում եւ ապրանք է գնում բացառապես գնային գործոնից ելնելով: Եվ այս դեպքում ինչպես պաշտպանել արտադրողների մրցակցային պայմանները: Առաջարկները տարբեր են եղել:

 

Էկոնոմիկայի նախարարությունն այսօր առաջարկում է լրացումներ անել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների օրենսգրքում: Ըստ որի, բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը «կմեկուսանա» կաթից…»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: