ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սելիմ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձոր, Եղեգիս համայնք) իրականացվող ստուգման շրջանակներում, պարզել են, որ այն աշխատում է սանիտարական նորմերին անհամապատասխան։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ–ից։

«Ի մասնավորի՝

- արտադրական շինության պատերի, դռների և առաստաղի մակերևույթները պատրատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստաված չեն եղել չներծծվող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է»,–ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: