հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն».  Բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու

«Հայաստանի Հանրապետություն». Բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Արարատի մարզում առկա խնդիրների, ինչպես նաեւ այնտեղ իրականացված ու իրականացվող ծրագրերի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում մարզպետ Գարիկ Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Անցյալ տարի ունեինք ասֆալտապատման 23 ծրագիր, որոնց գրեթե կեսը խնդիրներով հանձնվեցին, այսինքն, դեռ չեն ընդունվել մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանման մասնագետների կողմից, չի ընդունվել քաղաքաշինության տեսչական մարմնի կողմից: Հորդորել ենք, որ համայնքների ղեկավարներն էլ չընդունեն այդ գործերը, քանի որ այդ աշխատանքները, մեր գնահատմամբ, անորակ են արվել, լաբորատոր փորձաքննությունները բացասական եզրակացություն են տվել: Այս տարի, կարծում եմ, արդեն նման խնդիրներ չեն լինի, քանզի բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու: Ասֆալտապատող ընկերություններին շանս ենք տվել մինչեւ այս տարվա օգոստոս ամիս թերությունները վերացնել: Երկու տեղ ունենք, որ շտկվել է շատ արագ, ընդունվել է նրանց աշխատանքը, մյուսներին էլ ժամանակ է տրվել: Եթե թերությունները չուղղեն, միանշանակ չենք ընդունելու աշխատանքը, չեն վճարվելու, արդեն իրենք են կրելու հետեւանքները, գուցե, նույնիսկ իրավապահ մարմինները զբաղվեն: Ի դեպ, այս տարի 500 կմ ճանապարհ է կառուցվելու ՀՀ-ում, որից 27-ը բաժին է ընկնում Արարատի մարզին»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: