հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արարատի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել դպրոցների տնօրենների մասնակցությամբ

Արարատի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել դպրոցների տնօրենների մասնակցությամբ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:

Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը։

Քննարկվել են 2022-2023 թվականների ուսումնական տարվա աշխատանքների առանձնահատկությունները, դպրոցական սննդի մատակարարմանը, դպրոցների նյութատեխնիկական բազայի հարստացմանը, հունվարին տեղի ունեցող պետական միասնական ավարտական քննություններին ու առկա այլ խնդիրներին առնչվող հարցեր:

«Տարվա ընթացքում փորձել ենք լուծում տալ առաջնահերթ խնդիրներին, բայց դեռ առկա բացեր ունենք, որոնք մեր ուշադրության կենտրոնում են, և ըստ առաջնահերության, կփորձենք դրանց լուծում տալ», – իր խոսքում ասել է Սեդրակ Թևոնյանը:

Մարզի ղեկավարը շեշտել է դպրոց-մարզպետարան ամենօրյա փոխհամաձայնեցված աշխատանքի անհրաժեշտությունը. «Իմ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների աջակցությունը շարունակելու եք ստանալ բարձր մակարդակով: Փոխհամաձայնեցված աշխատանք պետք է տանենք, առկա խնդիրները անմիջապես վեր հանենք և լուծում տանք»:

 

Մարզի ղեկավարը շնորհավորել է նաև գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղություն և երջանկություն։

Հանդիպման վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան:

  • Կիսվել: