երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Պապիկյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Պապիկյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

՛՛Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ ժողովրդավարությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը՛՛,-նշել է նա:

Նշենք, որ այսօր ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման՝ Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանի կողմից արված հայտարարությունից հետո վարչապետի խոսնակն ու ՔՊ խմբակցության քարտուղարն իրենց ֆեյսբուքյան էջերում պատասխանել էին Բագրատ Սրբազանին՝ նշելով. ՛՛Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ ընտրված վարչապետ՛՛:

Նշենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էլ դրանից առաջ պահանջել էր Փաշինյանի հրաժարականը:

  • Կիսվել: