շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների վրա սա որոշակի առումով դրական ազդակ կարող է լինել. Խանդանյան

Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների վրա սա որոշակի առումով դրական ազդակ կարող է լինել. Խանդանյան

«Հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից, առաջինը՝ հումանիտարն է: Ես կարծում եմ Հայաստանը որպես միջազգային հանրության նորմալ մասնակից, պետք է միշտ արձագանքի նմանատիպ աղետներին, հատկապես այդպիսի մասշտաբներով աղետներին, առաջարկի օգնություն և համաձայնության դեպքում օգնի և սա է եղել առաջին հերթին Հայաստանի նպատակը, որպեսզի արագ արձագանքի աղետին»,- անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա Հայաստանի մարդասիրական օգնությունը Թուրքիային՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Խանդանյանի կարծիքով՝ դրական միտում կլինի հարաբերությունների կարգավորման գործընթացում. «Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցություններին և այդ բանակցությունների վրա այս քայլի ազդեցությանը, իհարկե այդ նյուանսը կա առնվազն ընկալման տեսանկյունից, ես կարծում եմ, որ սա որոշակի առումով դրական ազդակ է, իհարկե նման մասշտաբի աղետի դեպքում մի փոքր դրական ազդակներից խոսելը դժվար է, բայց, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է օրինակ՝ սահմանը բացել, շահագործել ճանապարհները, կոմունիկացիաները և հույս ունենանք, որ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այս գործընթացին, և մենք ավելի արագ արդյունքներ կտեսնենք»:

  • Կիսվել: