երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Հայաստանի և Հնդկաստանի միջև աստիճանաբար զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը․ Միրզոյան

Հայաստանի և Հնդկաստանի միջև աստիճանաբար զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը․ Միրզոյան

 Մեր պաշտպանության նախարարությունները լավ կապեր են հաստատել, և նրանց միջև աստիճանաբար զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը։

Այս մասին հնդկական «ՎԻՈՆ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել պաշտպանության ոլորտում Հնդկաստանի հետ հարաբերություններից և արդյոք սա և՞ս քննարկվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ժամանակ։

«Հայաստանը Հնդկաստանում մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Անկասկած է, որ վերջին տարիներին Հնդկաստանը սրընթաց առաջընթաց է գրանցել պաշտպանական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում, ինչը, իհարկե, շատ հետաքրքիր է Հայաստանի պաշտպանության ոլորտի համար։ Կարծում եմ՝ մեր մասնագետները պետք է ուսումնասիրեն հետագա համագործակցության հնարավորությունները»,-նշել է Միրզոյանը։ 

  • Կիսվել: