երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարներն առանձնահատուկ ընդգծեցին առևտրատնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը

Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարներն առանձնահատուկ ընդգծեցին առևտրատնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը

Ապրիլի 2-ին Մոսկվայում գումարված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի լայն շրջանակի: Այդ համատեքստում կարևորվեց երկու երկրների ժողովուրդների բարեկամության լավ ավանդույթների հիման ներքո միջպետական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, բարձր մակարդակում փոխայցելությունների և շփումների դինամիկայի զարգացման միջոցով:

ԱԳ նախարարներն առանձնահատուկ ընդգծեցին առևտրատնտեսական կապերի աշխուժացման ու այդ նպատակով ԵԱՏՄ և այլ կառույցներում համաձայնեցված գործիքակազմի արդյունավետ կիրարկման անհրաժեշտությունը, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Նախարարների ուշադրության կենտրոնում էր նաև մշակութային ծրագրերի իրականացման հարցը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: