հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի փախստականների վերադարձի հարցը պետք է դիտարկվի կողմերի միջև երկխոսության շրջանակում. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի փախստականների վերադարձի հարցը պետք է դիտարկվի կողմերի միջև երկխոսության շրջանակում. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձի հարցը բավական զգայուն է և պետք է դիտարկվի կողմերի միջև երկխոսության շրջանակում՝ երկու ժողովուրդների հաշտեցման համատեքստում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքը եռակողմ հայտարարություններն են, որոնք ներառում են նաև հումանիտար բաղադրիչ:

«Այսօրվա գլխավոր խնդիրը Երևանի և Բաքվի կողմից այդ պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչումն է»,- նշել է Զախարովան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: