կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիներ անց կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն կա․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիներ անց կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն կա․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկար տարիներ անց կայուն եւ տեւական խաղաղության հասնելու հնարավորություն կա։ Այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ:

«Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այն միտքը, որ «երկու կողմերն ավելի մոտ են խաղաղության հաստատմանը, քան երբեւէ»: Ես կոչ եմ անում Ադրբեջանին կայուն խաղաղության հասնել Հայաստանի հետ», - ընդգծել է գլխավոր քարտուղարը ։

  • Կիսվել: