շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի ծրագրվում. Մնացականյան

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի ծրագրվում. Մնացականյան

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի ծրագրվում: Այս մասին այսօր ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ այս պահին ծրագրվում է միայն ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում: Մնացականյանը նշեց, որ բանակցությունների օրակարգը վերաբերում է թե´ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին, թե´ խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը:

Հարցին` ինչ փաստաթղթի շուրջ են ընթանում բանակցությունները, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Դեռևս մենք կոնկրետ թղթի վրա ձևավորված ձևակերպումների շուրջ չենք աշխատում, բայց դա չի նշանակում, որ մենք չենք աշխատում տարբեր սկզբունքների և պարամետրերի շուրջ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: