երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում խորհրդանշական է. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում խորհրդանշական է. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղաախստանի Ալմաթի քաղաքում անցկացնելը խորհրդանշական է՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։
 
Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ զրույցում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
 
«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների»,–նշված է հաղորդագրության մեջ։
 
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։

  • Կիսվել: