ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի դեմ շարունակվող նոր՝ արդեն հիբրիդային պատերազմում Ադրբեջանը զինված ուժերը օգտագործելու մասին գուցեև չի մտածում․ Արման Բաբաջանյան

Հայաստանի դեմ շարունակվող նոր՝ արդեն հիբրիդային պատերազմում Ադրբեջանը զինված ուժերը օգտագործելու մասին գուցեև չի մտածում․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 

«Պատերազմը չի ավարտվել և այս նոր տեսակի հիբրիդային պատերազմը ոչ թե օժանդակում է նախկինում ավելի կարևոր համարվող ռազմական գործողություններին, այլ ճիշտ հակառակը՝ հիբրիդային պատերազմի միջոցով կարելի է առավել արդյունավետ հասնել նույն մարտավարական արդյունքներին, որոնց նախկինում հնարավոր էր հասնել ռազմական գործողություններով։

Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Ադրբեջանի՝ նոր պատերազմ սանձազերծելու հնարավորություններն էապես սահմանափակվել են։ Այդ է պատճառը, որ պարտությունից հետո Հայաստանի դեմ շարունակվող նոր՝ արդեն հիբրիդային պատերազմում Ադրբեջանը զինված ուժերը օգտագործելու մասին գուցեև չի մտածում։ Ալիևին այս գործում կամա թե ակամա օժանդակում են հայկական գլխավոր մեդիա ընկերությունները, քաղաքական կուսակցությունների մեծ մասը, ինչպես նաև օլիգախիան՝ դառնալով հիբրիդային պատերազմի ակտիվ մասնակիցներ»։

  • Կիսվել: