կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովին դեռևս չի հաջողվել համաձայնության գալ ապաշրջափակման գործընթացի շուրջ

Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովին դեռևս չի հաջողվել համաձայնության գալ ապաշրջափակման գործընթացի շուրջ

Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորությանբ գործող հանձնաժողովին դեռևս չի հաջողվել համաձայնության գալ կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի շուրջ:

Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այդ հարցում նա մեղադրեց ադրբեջանական կողմին, որը, ըստ նրա, քաղաքական կամք չի դրսևորում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների Սոչիում տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:

«Հայաստանը հավատարիմ է իր խոստմանը և պատրաստ է կյանքի կոչել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները: Եվ եթե այսօր եռակողմ հանձնաժողովը չի կարողանում այս հարցում գալ կոնսենսուսի, ապա նշանակում է, որ ադրբեջանական կողմն է դեստրուկտիվ կեցվածք դրսևորում»,- նշեց Գրիգորյանը:

Նշենք, որ երեկ Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ավարտից հետո հայտարարվել է, որ հանձնաժողովի անդամները նորից կհանդիպեն մոտակա օրերին:

Ըստ InfoPort.am-ի հավաստի տվյալների հայկական և ադրբեջանական կողմը ճանապարհների ապաշրջափակման գործընթացում չեն կարողանում համաձայնության գալ դրանց ուղղությունների հարցում:

Բանն այն է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու համար նախընտրում է Մեղրիով անցնող ճանապարհը, մինչդեռ հայկական կողմը հրաժարվում է այդ տարբերակից` առաջարկելով Անգեղակոթով անցնող ճանապարհը:

  • Կիսվել: