չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության ԴԺԴԽ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության ԴԺԴԽ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը

Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը։

Այցը նախատեսված է մարտի 16-18-ը՝ Ծաղկաձորում։) ժամանող՝ Ռուսաստանի ՎՈՐՈԲՅՈՎԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրությամբ պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Կազմակերպել Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի մարտի 16-18-ը Հայաստանի Հանրապետություն (ք. Ծաղկաձոր) ժամանող՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ Յուրի ՎՈՐՈԲՅՈՎԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ` ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,-ասված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:

  • Կիսվել: