կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հայաստան» խմբակցությունը կողմ չքվեարկեց ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմանը միտված նախագծերին

«Հայաստան» խմբակցությունը կողմ չքվեարկեց ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմանը միտված նախագծերին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրի վավերացման նախագծին։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատեց. ««Հայաստան» դաշինքը, որ «Քաղաքացիական պայմանագրին» անընդհատ մեղադրում է աշխարհի բոլոր երկրների հետ հարաբերությունները փչացնելու մեջ և, կարծես, կողմ է Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելուն, հենց նոր ձեռնպահ քվեարկեց այս երկրների հետ համապատասխան համաձայնագրերի վավերացման նախագծերին։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ իրենք դա արեցին․ զուտ ֆիքսենք»։

Ռուբինյանը նաև մեկնաբանեց ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև համաձայնագրի վավերացման նախագծին «Հայաստան» խմբակցության քվեարկությանն՝ ասելով. ««Հայաստան» դաշինքը ՔՊ-ին մեղադրում է, որ փորձում է աշխարհաքաղաքական ռևերանսներ կատարել, դուրս գալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացից, բայց հենց նոր դաշինքը ձեռնպահ քվեարկեց ԵԱՏՄ-ին վերաբերող համաձայնագրի վավերացմանը»։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ արձագանքեց. «Ես հասկանում եմ, պարոն Ռուբինյան, Ձեր անհագ ցանկությունը՝ ամեն գնով ձեզ դնել մեր ընտրողների տեղը։ Շնորհակալ եմ դրա համար»։ Մինասյանը նշեց, որ օրենքներում, որոնցում իրենք ակնհայտ սխալ բաներ են տեսնում, դեմ են քվեարկում՝ բարձրաձայնելով այդ մասին։

  • Կիսվել: