«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը տևական դադարից հետո կմասնակցի խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է խմբակցությունը տևական բոյկոտից հետո որոշել մասնակցել հարցուպատասխանին՝ Մինասյանը «բոյկետ» բառը կիրառելի չհամարեց:
«Մենք նախորդ անգամ կառավարության զեկույցի ժամանակ ակտիվ մասնակցություն, նաև ելույթներ ունեցանք, նույնը շարունակվելու է նաև այսօր: Ունենալու ենք կոնկրետ հարցադրումներ՝ թե սոցիալ-տնտեսական, թե արտաքին, թե ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ»,-ասաց Մինասյանը:
Մինասյանն այս հարցուպատասխանը լավ հնարավորություն է համարում՝ շարունակելու տալ շատ հարցեր, որոնք կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկուցի քննարկմանը կիսատ են մնացել: