կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու քննարկումներին. ապօրինի են համարում

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու քննարկումներին. ապօրինի են համարում

Խորհրդարանն այսօր քննարկում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

«Հայաստան» խմբակցության  քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե իրենք չեն մասնակցելու «ապօրինի քննարկումներին»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, թե քննարկումը չի կարող լինել ապօրինի։

«Օրենքի տառին համապատասխան ընդգրկվել է», - նշեց Ռուբինյանը։ 

  • Կիսվել: